Լուրեր

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ05.05.2014

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ կառուցապատող շուրջ 100 կազմակերպության գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել: Բացի այդ, թերացողների նկատմամբ կազմվել է 18 արձանագրություն: Հանձնարարվել... ավելին →

Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին05.05.2014

Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: « Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված... ավելին →

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ05.05.2014

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի: Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: « Մենք գյուղացու... ավելին →

Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին 05.05.2014

Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. « Հույս... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին05.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, բարձր գնահատվեց հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում, կարեւորվեց Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Նորին Սրբությունը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային... ավելին →

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն02.05.2014

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԻՊ... ավելին →