Լուրեր

Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը18.04.2014

Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին... ավելին →

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը18.04.2014

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծապես կարևորում է Հայաստանի բարեկամ Չինաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են հայ-չինական... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմի հետ18.04.2014

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:... ավելին →

ՀՀԿ  Նորք–Մարաշ տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը18.04.2014

ՀՀԿ Նորք–Մարաշ տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը

 Ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նորք–Մարաշ տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նորք–Մարաշ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նորք–Մարաշ տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Վարազդատ Մկրտչյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Սերգեյ Մկրտչյանն ու Արմեն Պողոսյանը: ավելին →

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում կուսակցական տոմսեր է հանձնել նոր կուսակցական ընկերներին18.04.2014

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում կուսակցական տոմսեր է հանձնել նոր կուսակցական ընկերներին

 Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Այսօր՝ ապրիլի 18, Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպություն, որտեղ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ նոր կուսակցական ընկերներին։ ՀՀԿ Աջափնյակ տարածքային խորհրդի նիստում տեղի են ունեցել նաև տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վերընտրություններ. արդյունքում՝ Արման Սահակյանը վերընտրվեց ՀՀԿ Աջափնյակ տ/կ խորհրդի նախագահ, իսկ Արտավազդ Սարգսյանն... ավելին →

Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի գործարարին17.04.2014

Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի գործարարին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Բացելով նիստը, ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց: Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է... ավելին →