Լուրեր

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ05.05.2014

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի: Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: « Մենք գյուղացու... ավելին →

Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին 05.05.2014

Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. « Հույս... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին05.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, բարձր գնահատվեց հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում, կարեւորվեց Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Նորին Սրբությունը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային... ավելին →

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն02.05.2014

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԻՊ... ավելին →

Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը30.04.2014

Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական... ավելին →

Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կ.Դեմիրճյանի հուշարձանը30.04.2014

Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կ.Դեմիրճյանի հուշարձանը

Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թ.15 և թ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող... ավելին →