Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ30.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Հայերիս համար ջազը հոգեհարազատ է, ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝ այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ: Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի... ավելին →

ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ30.04.2014

ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 21-ից 25-ը ` Կանանց Համաչինական Ֆեդերացիայի /ԿՀՖ/ հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանի, ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ՝ Գայանե Անտոնյանը,, , ՀՀԿ Նոր-Նորքի... ավելին →

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին30.04.2014

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար: «Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը30.04.2014

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ապրիլի 30-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վարդան Այվազյանի, Հովհաննես Սոֆոյանի, Արմեն Մխիթարյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել էր ԱԺ ապրիլի 29-ի նիստում: Քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ «ՀՅԴ», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ... ավելին →

29.04.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի հարգարժան գործիչներ, Հայտնի է, որ սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը` որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն: Ցանկացած տոն առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին: Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում29.04.2014

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 26-27-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, երկրորդ անգամ մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները: Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին... ավելին →