Լուրեր

Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում 08.05.2014

Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները՝ նշելով, որ իրենց գլխավոր խնդիրը երեխաների պաշտպանության ոլորտում առկա բացթողումների կարգավորումն է: Նրանք անդրադարձան մինչեւ երեք տարեկան երեխաների անհատական խնամքի ապահովման... ավելին →

Երկրապահը մեր հզոր բանակի հիմքն է. Հովիկ Աբրահամյան08.05.2014

Երկրապահը մեր հզոր բանակի հիմքն է. Հովիկ Աբրահամյան

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշակոթողին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր երկրապահներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել. « Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք... ավելին →

Մայիսի 8-ին ՀՀԿ Էրեբունի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն08.05.2014

Մայիսի 8-ին ՀՀԿ Էրեբունի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն

 Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էրեբունի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Հարությունյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Հարություն Սարգսյանը և Արման Մադաթյանը: ավելին →

Մայիսի 8-ին ՀՀԿ Նուբարաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը08.05.2014

Մայիսի 8-ին ՀՀԿ Նուբարաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը

 Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նուբարաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արթուր Կիրակոսյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արսեն Հարությունյանը և Արմեն Բաղդասարյանը: ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին07.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա կապակցությամբ07.05.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա կապակցությամբ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը, ինչով և դուք առանձնանում եք տեղեկատվական դաշտում: Համոզված եմ, որ սրտացավ աշխատանքով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝... ավելին →