Լուրեր

«Ուշացել եք Նիկոլին քննադատելու ու աչոկ հավաքելու հարցում». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

12.10.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«էդ որ ասում ես՝ տղե՛րք Հանրապետականներ, էդ ո՞ւմ ես ասում: Հանրապետականները՝ ի դեմս Շարմազանովի, երեկ էլ, այսօր էլ թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մասին հստակ փաստարկված գնահատական են տվել և վեր հանել Փաշինյանի պատասխանի թերի կողմերը, կարծեմ դուք էլ հավանել եք նյութերը...

Ուշացել եք Նիկոլին քննադատելու ու աչոկ հավաքելու հարցում: Երեկ էլ այսօր էլ Հանրապետականը ու Շարմազանովը բավականին կոշտ և փաստարկված գնահատական են տվել: Այնպես որ, կարիք չկա Հանրապետականի հաշվին փիառվելու»:

← Վերադառնալ ցուցակին