Լուրեր

Վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը09.05.2014

Վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը

 Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ... ավելին →

Անվանի արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին09.05.2014

Անվանի արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում: Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ... ավելին →

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին08.05.2014

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է դրել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ08.05.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ: Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական... ավելին →

Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու08.05.2014

Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում... ավելին →

Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին08.05.2014

Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին: Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց... ավելին →