Գաղափարաքարոզչական հանձնաժողով
Նախագահ` Լալայան Մուշեղ Արծրունու
ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի
աշխատանքների ընդհանուր պլան
ՀՀԿ գ/ք հանձնաժողովի աշխատանքներն, ուղղակի կամ անուղղակի, իրականացվում են  հետեւյալ կառույցների միջոցով կամ օժանդակությամբ` նրանց աշխատանքային ծրագրերի համադրմամբ: Ըստ այդմ, ՀՀԿ գ/ք հանձնաժողովն աշխատում է.
ուղղակիորեն`
1.	ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի հետ` հանձնաժողովի աշխատանքներին գաղափարական բովանդակություն տալու, ՀՀԿ գ/ք հանձնաժողովի գործունեությանը կազմակերպորեն օժանդակելու առումով: 
2.	ՀՀԿ երիտասարդական եւ կանանց խորհուրդների հետ` նշանավոր տարեդարձերի, ազգային տոների, քարոզչական տարաբնույթ միջոցառումների գաղափարախոսական ուղղվածությունն ապահովելու առումով: 
3.	ՀՀԿ դիտարկման եւ վերլուծության խմբի հետ` քարոզչական եւ վերլուծական-տեղեկատվական նյութերի պատրաստման, ՀՀԿ կայք-էջի սպասարկման, ՀՀԿ կադրերի վերապատրաստման ծրագրերի եւ այլ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: 
4.	ՀՀԿ արտաքին կապերի հանձնախմբի հետ` այլ երկրների պահպանողական ուժերի, սոցոլոգիական եւ վերլուծական միջազգային կենտրոնների հետ համագործակցության ուղղությամբ:
5.	ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության հետ` վերջինիս աշխատանքներում գաղափարախոսական բաղադրիչի արմատավորման եւ քարոզչության ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ:
6.	ՀՀԿ հրատարակչական մարմնի /խմբագրության/ հետ` «Հանրապետական» հանդեսում նոր հեղինակների եւ թեմաների ընդգրկման, գաղափարախոսական թեմատիկ գրքույկների վերատիրաժավորման, նորերի լույսընծայման ուղղությամբ: 
7.	ՀՀԿ տարածքային գաղափարաքարոզչական հանձնախմբերի հետ` նրանց աշխատանքային ծրագրերին համապատասխան` վերջիններիս քարոզչական նյութերով, բանախոսներով համակողմանի աջակցելու առումով:
անուղղակիորեն`
8.	Համակիր (գաղափարակից) կազմակերպությունների եւ անձերի հետ` նրանց հայրենանպաստ աշխատանքներին օժանդակելու, ՀՀԿ համակիրների շրջանակը ընդլայնելու առումով: 
9. «Նորավանք»  հիմնադրամի, ինֆորմացիոն-վերլուծական եւ գիտակրթական այլ հաստատությունների հետ` վերջիններիս աշխատանքներում, հրատարակություններում ՀՀԿ անդամների հանդես գալուն օժանդակելու առումով:
