Կուսակցության գործադիր մարմինը

Կարապետյան Կարեն Սարգսի

Կարապետյան Կարեն Սարգսի

ՀՀԿ ԳՄ անդամ

Ծնվել է 1961թ. մարտի 2-ին Լոռու մարզի Ղարաքիլիսա (Լեռնհովիտ) գյուղում:
1982թ. Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը:
1989թ.-ին` Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ, Քաղաքագետ, Տնտեսագետ:
1982-1983թթ. Կալինինոյի շրջանի Լեռնհովիտ գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ:
1983-1985թթ. եղել է ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ:
1985-1987թթ.` ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, ապա շրջկոմի քարտուղար,
1988-1989թթ.` ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչ:
1990-1993թթ. եղելէ «ՍԻԿ» առևտրաարտադրական ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն,
1993-1999թթ.` Տաշիրի արծնապատամանեղենի գործարանի տնօրեն:
1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար: 2000-2003թթ.` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգա­մավո­րական խմբի ղեկավար: Անկուսակցական:
12.05.2007-30.09.2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնականընտ­րա­կարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտա­սար­դության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2008-2011թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար:
2012թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:
Պարգևատրվելէ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ինաստիճանի մեդալով (2006թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ, հինգ թոռ: