Կուսակցության գործադիր մարմինը

Հակոբյան Հրանուշ Հրանտի

Հակոբյան Հրանուշ Հրանտի

ՀՀԿ ԳՄ անդամ

Ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում:

1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1994թ.՝ իրավաբանական ֆակուլտետը, 1989թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան (Մոսկվա): Մաթեմատիկոս: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986թ.): 2 գրքի եւ 26 գիտական հոդվածի հեղինակ:

1975-1983թթ. աշխատել է ԵՊՀ-ում՝ դասախոս-ընթերակա:

1978-1983թթ. աշխատել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար:

1983-1990թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ բյուրոյի անդամ: 1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ:

1996-1998թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:

1990թ. ընտրվել է ԳԽ պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1995-1997թթ. եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996թ.՝ Միջխորհրդարանական միության անդամ, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:

1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:

2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 32 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2004թ. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՄՄ կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2008 թ. հունիսից - ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:

2008 թ. հոկտեմբերից` ՀՀ սփյուռքի նախարար,

2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում:

ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում:

2014թ. ապրիլի 23-ին վերընտրվել է ՀՀ սփյուռքի նախարար

2007թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: