Կուսակցության գործադիր մարմինը
Թադևոսյան Ռուբեն Հրաչիկի
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահ
Ծնվել է 1958թ. ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով մեխանիկի որակավորում, ինչպես նաեւ` հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը:
1980-1982թթ. աշխատել է ՀՍԱՀ հիդրոմետեորոլոգիական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված հակակարկտային ծառայության Ակնալճի ռազմականացված ջոկատում՝ որպես ակտիվ ներգործման խմբի ինժեներ:
1982-1983թթ. աշխատել է Դվին ջոկատում՝ ավագ ինժեներ:
1983-1984թթ. եղել է Կալինինոյի ռազմականացված ջոկատի հրամանատար:
1984-1987թթ. նշանակվել է «Հարավային» եւ «Արարատյան» ռազմականացված զորամասի հրամանատար:
1987-1990թթ. եղել է «Թումանյան» ռազմականացված ջոկատի հրամանատար:
1990-1993թթ. աշխատել է ՀՀ հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման Պետական կոմիտեում` որպես տարաբնակեցման (վերաբնակեցման) բաժնի պետ:
1992-1993թթ. համատեղությամբ նշանակվել է կառավարության լիազոր ներկայացուցիչ Հրազդան քաղաքում եւ շրջանում՝ ԼՂՀ-ից բռնագաղթվածների հարցերով:
1993-1994թթ. աշխատել է «Ասպարեզ» ՍՊԸ -ում` որպես գլխավոր տնօրեն:
1994-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1994-1996թթ. ՀՀ ՊՆ Արտաքին տնտեսական կապերի վարչությունում եղել է վերահսկման խմբի սպա, ապա` ՀՀ ՊՆ տեղակալի տեսչական եւ վերահսկման խմբի ավագ սպա:
1996-2003թթ. ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովում եղել է ավագ սպա:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է ԳԴՀ Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում գործող Ջ.Մարշալի անվան ստրատեգիական հետազոտությունների եվրոպական կենտրոն՝ մասնակցելով «21-րդ դարի առաջնորդներ» դասընթացին: Ջ.Մարշալի անվան կենտրոնում ավարտել է «Միջազգային անվտանգության հարցերի հետազոտման» քոլեջի «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետազոտման» ֆակուլտետը:
Ունի փոխգնդապետի կոչում: Մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշպանության համար մղվող մարտերին:
Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհի», «Անբասիր ծառայության» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ Ջ.Մարշալի անվան կենտրոնի ղեկավարության կողմից պարգեւատրվել է Կենտրոնի մեդալով: Պարգևատրվել է նաև Մարշալ Բաղրամայանի մեդալով , ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:
Եղել է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամ:
2003թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:
2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
2012թ. մարտի 10-ին (ՀՀԿ 13-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
2014թ. մայիսի 24-ին (ՀՀԿ 15-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: