Կուսակցության գործադիր մարմինը
Լալայան Մուշեղ Արծրունու
ՀՀԿ Նախագահի տեղակալ
Ծնվել է 1967թ. մարտի 18-ին Երեւանում։
Ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1994թ. հրավիրվել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոն` գիտական ատենախոսություն պաշտպանելու` նվիրված Ցեղակրոն եւ Տարոնական շարժումներին։
ՀՀԿ անդամ է 1993թ. հուլիսի 17-ից։
1993-1997թթ. եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, խմբագրել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը եւ «Ազգայնական մատենաշարը»։
1999թ. ԼՂՀ պաշտպանության բանակի սպայական դպրոցում կարդացել է հատուկ կուրս` «Ազգային գաղափարախոսության ներածություն»։
2000-2002թթ. Ազգայնական ակումբի շրջանակներում խմբագրել է «Դարձ» հանդեսը եւ «Ազգայնական միտք» շարքը։
2003թ. վերընտրվել է ՀՀԿ խորհրդի կազմում։ 2003-2012թթ. խմբագրել է ՀՀԿ «Հանրապետական» ամսաթերթը։
2005թ. դեկտեմբերից ՀՀԿ փոխնախագահն է գաղափարախոսական հարցերի գծով։
2012թ. մարտի 18-ին վերանշանակվել է ՀՀԿ նախագահի տեղակալ:
2012թ. դեկտեմբերի 15-ին (ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ,ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ։
2014թ. մայիսի 24-ին (ՀՀԿ 15-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ։
2016թ. նոյեմբերի 26-ին (ՀՀԿ 16-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ։
Հեղինակ է երկու մենագրության`
1. «Ցեղակրոն եւ Տարոնական շարժումները», Եր., 2011թ.
2. «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ», Եր. ,2008թ.։
Պարգեւատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006)։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։