Լուրեր

Վարչապետն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը28.08.2012

Վարչապետն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «2009 թվականին մենք հնարավորություն ընձեռեցինք «Օրանժ»-ին մուտք գործել հայկական շուկա: Այսօր կարող ենք արձանագրել, որ կառավարության այդ որոշումն իրեն լիովին արդարացրել է, որովհետև ունեցանք նոր ընկերություն, որը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց մրցակցությունը,... ավելին →

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում  28.08.2012

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

 Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:Շրջայցի շրջանակում քաղաքապետը Դավթաշենի բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:Բակերի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ28.08.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ: Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը:... ավելին →

Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով27.08.2012

Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: <<2011 թվականին մենք... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին27.08.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական... ավելին →

ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրվել են ՀՀ պետական սահմանների արդիականացման ծրագրերի մեկնարկն ազդարարող համաձայնագրեր27.08.2012

ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրվել են ՀՀ պետական սահմանների արդիականացման ծրագրերի մեկնարկն ազդարարող համաձայնագրեր

 Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր: Փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ կառավարությանն... ավելին →