Լուրեր

Կնքվել է մետրոյի վերակառուցման և վերազինման եռակողմ պայմանագիր 03.08.2012

Կնքվել է մետրոյի վերակառուցման և վերազինման եռակողմ պայմանագիր

 Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույնչափ գումարով Եվրոպական միության... ավելին →

Ներկայացվել են 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները02.08.2012

Ներկայացվել են 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ներկայացումը մենք այսօր հնարավորություն ունենք ամփոփելու 2012 թվականի առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Խոսքը տրամադրում եմ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ամփոփել է հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Պետք է ասել, որ մենք ունենք տնտեսական ակտիվության... ավելին →

2012 թվականի յոթ ամիսների արդյունքները բավականաչափ հուսադրող են02.08.2012

2012 թվականի յոթ ամիսների արդյունքները բավականաչափ հուսադրող են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի ներկայացումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Ուշադրության կենտրոնում են սոցիալական խնդիրները ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեվ արձակուրդ02.08.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեվ արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ավելին →

ՏՏ ոլորտի հայկական լուծումները լայն պահանջարկ ունեն01.08.2012

ՏՏ ոլորտի հայկական լուծումները լայն պահանջարկ ունեն

 Հայաստանում նախագծվող և մշակվող տեխնոլոգիական և ինժեներական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն նաև արտերկրում: Ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություններից է «Բումերանգ սոֆթուեր»-ը: Օգոստոսի մեկին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է ընկերություն: Նախարարը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել, թե մշակված ծրագրերը որ ոլորտներում և ինչ ձևով կարող են նշանակալի փոփոխություններ կատարել: «Ուրախալի և շատ կարևոր է, որ Հայաստանում մշակված նորարարական... ավելին →

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ01.08.2012

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ... ավելին →