Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել... ավելին →
Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում,... ավելին →
Պետբյուջեով նախապատվությունը տրվելու է տարածքային համաչափ զարգացմանը. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երևանի զարգացմանը, որովհետև... ավելին →
Նոյեմբերին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է. «Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի դեսպանությունն իր աշխատանքն է սկսում Երևանում: Մենք կօժանդակենք Ձեր գործունեությանը և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք լավ զգաք Ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում: Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ կապերն ամրապնդելու հարցում: Երկկողմ... ավելին →
Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Սա բացառիկ տոներից մեկն է, որը համախմբում է մեր ժողովրդին, քանի որ դարեր շարունակ մեր ժողովուրդը մեծարել և կարևորել է ուսուցչի դերը: Այսօր էլ դուք մեր երիտասարդության հոգիներում սերմանում եք այն... ավելին →