Լուրեր

Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ

10.03.2014

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։
«Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես մանկապարտեզների համար, օժանդակ աջակցություն է նաև բարերարների մասնակցությունը այս գործին, ինչպիսին է, օրինակ, իրանահայ գործարար, բարերար Լևոն Ահարոնյանի նախաձեռնությունը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Նշենք, որ իրանահայ բարերարի աջակցությամբ Երևանի համար 139 և 106 մանկապարտեզները համալրվել են 60 մահճակալներով։

← Վերադառնալ ցուցակին