Լուրեր
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. « Հարգարժան պարոն դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի`... ավելին →
Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ
ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Խնդրում եմ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է։ ՀՀ... ավելին →
Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել... ավելին →
Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից... ավելին →
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե – Շատ կարևոր և բովանդակալից քննարկումներ ունեցանք: Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ բանակցող թիմի և որևէ մեկի մոտ որևէ կասկած չթողեցինք, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրոպական ընթացքին` ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության: Մենք լուրջ հիմքի վրա ենք կանգնում և առաջ շարժվում լուրջ հենակետից, արդեն շատ դրական փոփոխություններ Հայաստանում... ավելին →