Լուրեր

Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ Ազգային ժողովում05.10.2012

Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում,... ավելին →

Պետբյուջեով նախապատվությունը տրվելու է տարածքային համաչափ զարգացմանը. Տիգրան Սարգսյան05.10.2012

Պետբյուջեով նախապատվությունը տրվելու է տարածքային համաչափ զարգացմանը. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երևանի զարգացմանը, որովհետև... ավելին →

Նոյեմբերին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով05.10.2012

Նոյեմբերին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է. «Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի դեսպանությունն իր աշխատանքն է սկսում Երևանում: Մենք կօժանդակենք Ձեր գործունեությանը և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք լավ զգաք Ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում: Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ կապերն ամրապնդելու հարցում: Երկկողմ... ավելին →

Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին05.10.2012

Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Սա բացառիկ տոներից մեկն է, որը համախմբում է մեր ժողովրդին, քանի որ դարեր շարունակ մեր ժողովուրդը մեծարել և կարևորել է ուսուցչի դերը: Այսօր էլ դուք մեր երիտասարդության հոգիներում սերմանում եք այն... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ «ԳԵՐՄԱՆԻԱ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ05.10.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ «ԳԵՐՄԱՆԻԱ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին: Հանրապետության ղեկավարը ողջունել է պարոն Բյորնզենի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել խորհրդարանական ձևաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահին05.10.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երիտասարդների հիմնահարցերին, սպորտի եւ մշակույթի բնագավառներում իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: Անդրանիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Գյումրիում կբացվի երրորդ «Ռուսական գրքի տունը»: ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին... ավելին →