Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ձեւաչափում Հայաստանի համար մեծապես կարեւորվում են Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերություններն ու դրանց հետագա խորացումը: ... ավելին →
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ս/թ սեպտեմբերի 27-30-ը Մադրիդում մասնակցեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի ՙԵվրոպական համագործակցություն՚ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահը կարևորել է ԵԺԿ գործընկերների հետ համագործակցությունը։ Կ. Ավագյանը Մադրիդում առանձնազրույց է ունեցել ԵԺԿ ԵԿ նախագահ` Կսաբա Դոմոտորի և ԵԺԿ գլխավոր քարտուղար՝ Յուհա-Պեկա Նուրվալայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց մանկավարժների
Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգեւները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց. «Սիրելի ուսուցիչներ, տիկնայք... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Ողջունելով հյուրերին կառավարությունում Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում, այդ թվում տնտեսական: Երկու երկրների խորհրդարանականների հանձնաժողովը հնարավորություն է տալիս քննարկելու... ավելին →
Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը, որի ընթացքում քննարկվելու են հայկական գինու արտադրության զարգացմանն առնչվող հարցեր: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկելու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտելու ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները: «Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ... ավելին →
Նախարարները պետք է անձամբ վերահսկեն հարկային պարտավորությունների կատարումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի քանի հանձնարարականից։ Առաջինը վերաբերում է մեր գերատեսչությունների ներքո գործող կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներ։ Տեղյակ եք, որ Հանրապետության Նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, և նախարարներն այսուհետ դրա համար... ավելին →