Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Նոյեմբերյանի Շ/Կ Ոսկեպարի սկզբնական կազմակերպության ժողովը

13.10.2016

ՀՀԿ Նոյեմբերյանի Շ/Կ Ոսկեպարի սկզբնական կազմակերպության ժողովը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 13-ին: Որի մեջ մտնում էր հետևյալ օրակարգը.

1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի կատարած աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն 3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն:
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Ոսկեպարի ս/կ նախագահ Երվանդ Եգանյանը, որը նշեց ս/կ գործունեության, աշխատանքային և միջոցառումների իրականացված ծրագրերի մասին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Հ. Մուսայելյանը և Ն. Մինասյանը, առաջարկեցին որպես Ոսկեպարի ս/կ նախագահի թեկնածու առաջադրել Երվանդ Եգանյանին, տեղակալներ՝ Հարություն Ալավերդյանին և Մեխակ Ստեփանյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Երվանդ Եգանյանի թեկնածությունը, որպես ս/կ նախագահ,Հարություն Ալավերդյանին և Մեխակ Ստեփանյանին ՝որպես ս/կ նախագահի տեղակալներ:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Ս.Մինասյանը և Հ. Մարտիրոսյանը ,առաջարկեցին ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Երվանդ Եգանյանին:Ս/Կ ժողովին ներկա ՀՀԿ անդամները քվեարկեցին` Երվանդ Եգանյանին ընտրեցին, որպես ՀՀԿ 16-րդ համամագումարի պատվիրակ:


 

← Վերադառնալ ցուցակին