Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է, ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի դեսպանին
Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը : Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակը, կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, փոխգործակցությունը միջազգային... ավելին →
Ազգային ժողով էին այցելել Ագրարային համալսարանի ուսանողները
Մայիսի 22-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, որոնք ԱԺ նիստերի դահլիճում հետեւեցին նիստի ընթացքին: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործառույթները եւ օրինաստեղծ գործունեությունը: Արտակ Դավթյանը պատասխանեց... ավելին →
Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում,... ավելին →
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում
Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը: Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև... ավելին →
Խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով այցելած Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով` նորակազմ կառավարությունը ստացել է ծանր ժառանգություն:... ավելին →