Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 42 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

24.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 42 ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 94 անդամներից 83-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սահակ Գրիգորյանը : Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահ Սահակ Գրիգորյանը: Նա ներկայացրեց թիվ 42 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Սահակ Գրիգորյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում Սահակ Գրիգորյանը ընտրվեց թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Արմեն Ավանյանը և Ռոման Շաքարյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Արմեն Ավանյանը և Ռոման Շաքարյանը :Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Սահակ Գրիգորյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սահակ Գրիգորյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Սահակ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ առավել ակտիվ աշխատել :


 

← Վերադառնալ ցուցակին