Լուրեր

06.03.2014

Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ

Մարտի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման եւ հարավամերիկյան ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումնեը Արարատի եւ Արմավիրի մարզերում» թեմայով: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը հետեւելու նպատակով մարզեր այցելելուց հետո որոշվեց կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում06.03.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Մարտի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Կարեւորելով «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ նախկինում եղած համագործակցությունը՝ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, իրականացրած ծրագրերը: Տիկին Աթիլգանն առաջարկեց աշնանը տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո կազմակերպել համատեղ հանդիպում՝ ԵԽ-ի եւ Հարավային Կովկասի... ավելին →

Շիրակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սպարապետ  Վազգեն Սարգսյանի 55-րդ ամյակին05.03.2014

Շիրակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-րդ ամյակին

    Մարտի 5-ին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր միջոցառում` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի կազմը, խորհրդի նախագահ Սահակ Մինասյանի գլխավորությամբ: Սպարապետի հուշարձանի մոտ խորհրդի կողմից դրվեց ծաղկեպսակ, որից հետո ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի անդամները ելույթներ ունեցան` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին: Միջոցառմանը... ավելին →

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր05.03.2014

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

 Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները հասանելի են աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան... ավելին →

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան մեկնարկում է առաջիկա երկուշաբթի օրվանից05.03.2014

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան մեկնարկում է առաջիկա երկուշաբթի օրվանից

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, որն այս տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Այս տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից, այդ թվում նաև մասնավոր բժշկական կենտրոններ։... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին05.03.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

 Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին: Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, Հայաստանի հանրապետական կուսակցության... ավելին →