Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը
Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի... ավելին →
Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԻԱՍԻՆ-2014» ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ... ավելին →
Վրաստանի վարչապետի այցը Ազգային ժողով
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ այս այցը եւս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու... ավելին →
Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը: ավելին →