Լուրեր

«Առնվազն 60 հազար մարդու ուղարկել խաշ ուտելու, իմ կարծիքով` վատ որոշում է». Հայկ Մամիջանյան

24.04.2019

Ինչպես են ՀՀԿ-ականները նշելու նոր իշխանության հնարած «Քաղաքացու օրը», հետաքրքրվեցինք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՑ:

– Ապրիլի 27-ը, ինչպես եւ ցանկացած օր, ինձ համար աշխատանքային օր է, որովհետեւ ես աշխատում եմ առանց հանգստյան օրերի: Երբ պարոն վարչապետը կոչ է անում մեզ խաշ ուտել այդ օրը, ուզում եմ ասել, որ ես հասկացել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի վարչապետն է, բայց, ցավոք սրտի, ինքը դեռ չի հասկացել, որ իմ եւ առնվազն 60 հազար քաղաքացիների վարչապետն է, ովքեր անցած տարի դեկտեմբերին քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը օգտին: 60 հազար մարդու ուղարկել խաշ ուտելու, իմ կարծիքով` վատ որոշում է:  Չգիտեմ, թե ինչպես եմ անցկացնելու այդ օրը, որովհետեւ այն ինձ համար  հերթական օրերից մեկն է լինելու: Բայց եթե պարոն Փաշինյանը որոշել է սահմանել Քաղաքացու օր, ապա թող ականջին օղ անի, որ այն նաեւ իմ օրն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

 

 

← Վերադառնալ ցուցակին