Լուրեր

«Խորհուրդ Մարուքյանին՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ֊ի մասին սուտ մի խոսի». Գեղամ Պետրոսյան

26.04.2019

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ նախկինում անկախ պատգամավոր, այսօր արդեն Լուսավոր Հայաստան ֆրակցիայի ղեկավար, կլասիկ քաղաքական գործիչ, իսկ նախկինում, ըստ օդում կախված լուրերի, նախկին իշխանության հերթական հաճախորդներից՝ Մարուքյան Էդմոնը փորձել է ավել պակաս խոսել Սերժ Սարգսյանի հասցեին։ 

Ախր ո՞նց չասես, այ տարբեր դրոշներ տեղադրող քաղաքական խմբակի անդամ, հիշի՚ր ժողովրդական ասացվածքը՝ Արջի և քոթոթների մասին։
Ամեն ինչին չափ կա ։ 
 
Խորհուրդ Մարուքյանին՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ֊ի մասին սուտ մի խոսի, մեկ էլ տեսար որոշ մարդիկ ճիշտը կպատմեն քո նախկին գործունեության մասին»։

← Վերադառնալ ցուցակին