Լուրեր
Մեկնարկել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս ծրագիրը ՀՀ... ավելին →
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է... ավելին →
Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատվիրակության այցը Չինաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության հրավերով 2015թ. նոյեմբերի 8-18 ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ այցելեց Չինաստան: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արևելագետներ, պատմաբաններ: Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՉԿԿ ԿԿ... ավելին →
Նոր կուսակցականներ ՀՀԿ Նուբարաշեն տ/կ-ում
Նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Կիրակոսյանը: ՀՀԿ Նուբարաշեն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում... ավելին →
Աշխատանքային հանդիպում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տ/կ-ում
Նոյեմբերի 20-ին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում տարածքային խորհրդի անդամների հետ, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Արթուր Ստեփանյանը և ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանը: ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավանի մշակույթի տուն, ծանոթացել քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի շրջանակում շուրջ 210 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տնօրեն Անահիտ Բունիաթյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված Երևանի... ավելին →