Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ08.03.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ

 Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը: Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ,... ավելին →

Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով07.03.2014

Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

 Երևանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով: Քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով: Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության և օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար: ավելին →

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսի բացմանը07.03.2014

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսի բացմանը

 Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդեն ավանդական դարձած, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 200 նկարչուհիներ՝ 130 ստեղծագործություններով: Քաղաքապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի... ավելին →

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը07.03.2014

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը

 Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին: «Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թևածող մշակութային գարունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ խորհրդատուներին07.03.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ խորհրդատուներին

Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին: Կարեւորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արեւելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ԵՄ խորհրդարանական խորհրդատուների հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ ԱԺ աշխատակազմի արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկում 07.03.2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկում

 Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում՝ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, ՀՀԿ խորհրդի անդամներ, ոլորտի մասնագետներ: Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին բարեփոխումների էությունը, հնարավոր ուղղությունները, առաջնահերթությունները և ռիսկերը: Ծավալվեց քննարկում, ներկաները հանդես եկան առաջարկություններով, դիտողություններով, որոնք էլ... ավելին →