Լուրեր

Փաշինյանը ցինիկաբար խզել է կապը իրականության հետ

20.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով henaran.am -ի հարցին, անդրադարձել  է այսօր ԱԺ-ում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ՀՀ կառավարության աշխատանքին վերաբերող հայտարարությանը:
 
Պարոն Շարմազանով այսօր  վարչապետ Փաշինյանն իր կառավարության աշխատանքը փայլուն գնահատեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Համամի՞տ եք  ՀՀ վարչապետի գնահատականին.  «Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել  է, թե  կառավարության աշխատանքը փայլուն է գնահատում: Սա ցինիկության բարձրագույն աստիճանն է: Նիկոլը կառավարության աշխատանքը հայտարարում է փայլուն շարունակվող արտագաղթի, ներդրումների բացակայության, արտահանման ծավալների կտրուկ նվազման, աշխատատեղերի փակման, թանկացումների, օպտիմալացման ու կրճատումների, երկրից կապիտալի արտահոսքի իրողության պայմաններում: 
 
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նիկոլական իշխանության  օրոք ըստ մասնագետների՝   ՀՀ-ում 11 անգամ նվազել է ներդրումները, կրկնում եմ՝  11 անգամ: 
 
Եթե սա  Նիկոլի նշած  կառավարության փայլուն աշխատանքն է, ուրեմն  գործ ունենք անլրջության  հետ»:   
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին