Լուրեր

«Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ». Էդուարդ Շարմազանով

20.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ

 
Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն: 
Այո, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին:
Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել:
Փաշինյանն ու իր իշխանությունը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստանում, իսկ Արցախն ազատագրած հերոսներին կամ մերժում, կամ հեղափոխական ու սև հռչակում, կամ կալանավորում:
 
Քանիցս, ճշմարիտ էր մեծն Նժդեհը՝ ասելով թե անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը:
Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ:
 
Հ.Գ.
Երբ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում է, թե արտաքին քաղաքական դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ է գրանցել, ի՞նչը նկատի ունի...
Ալիևին կիրթ և նորմալ համարե՞լը, Դուշանբեի վերելա՞կը, թե՞ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարից զրկվելը..»:

← Վերադառնալ ցուցակին