Լուրեր

Կառավարության առաջնահերթություններից է մրցակցային արդար դաշտի ձևավորումը. վարչապետ04.03.2014

Կառավարության առաջնահերթություններից է մրցակցային արդար դաշտի ձևավորումը. վարչապետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական և մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր... ավելին →

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ04.03.2014

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն... ավելին →

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ04.03.2014

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը: Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված... ավելին →

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը04.03.2014

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը04.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որտեղ ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահի տեղակալներ են ընտրվել Գագիկ Բեգլարյանը և Սամվել Մինասյանը:  ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը04.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը: Ժողովը վարել է Արմավիր-9 սկզբնական կազմակերպության նախագահ Պավել Պողոսյանը: Ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքները, տեղի է ունեցել սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն: Միսակ Պողոսյանը ընտրվել է որպես ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ,ինչպես նաև քննարկվել են այլ բնույթի հարցեր: ավելին →