Լուրեր

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին04.03.2014

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

 Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին03.03.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

 Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո» մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին: Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային... ավելին →

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին03.03.2014

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին

 Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Ողջունելով ու շնորհավորելով... ավելին →

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա03.03.2014

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են 2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց և սեղմ ժամկետում նույն շինարարների միջոցներով վերացնել առկա թերությունները: «Կապալառու կազմակերպությունները, համաձայն պայմանագրի, պարտավոր են ապահովել իրենց կողմից ասֆալտապատված ճանապարհների սպասարկումը: Յուրաքանչյուր... ավելին →

Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը03.03.2014

Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են FREDA հիմնադրամի 2014թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, տարեկան աշխատանքային ծրագիրը և հաստիքացուցակը: Նշվել է, որ 2014 թ. բյուջեի նախագիծը կազմվել է հիմնադրամի եկամուտների և ծախսերի հիման վրա, ընդ որում՝ 2013 թ. եկամուտները շուրջ 200 մլն... ավելին →

03.03.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

«Հարգելի պարոն Մեսչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ: Տարբեր սերունդներ ներկայացնող երաժշտասերների համար առ այսօր էլ անմոռանալի են Ձեր հեղինակային ինքնատիպ երգերն ու երաժշտությունը: Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ հավատարիմ մնալով ազգային մտածելակերպին եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային բարձր արժեքներին: Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Արթուր,... ավելին →