Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում 15.05.2014

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակների առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին 15.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին

Մայիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը` Մոսկվա): ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր ավանդը կբերի հայ-նորվեգական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց Սկանդինավյան երկրների, այդ թվում` Նորվեգիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ... ավելին →

15.05.2014

Կին պատգամավորները քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները

Մայիսի 15-ին Ազգային ժողովում անցկացվեց քննարկում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տարբեր խմբակցություններ ներկայացնող կին պատգամավորները, ովքեր քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները: Զրուցակիցները խոսեցին այնպիսի կարեւոր հարցերի մասին, ինչպիսիք են բնակչության ծերացումը, նորածինների սեռերի անհամամասնությունը, հղիության արհեստական ընդհատումների... ավելին →

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին15.05.2014

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ: ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի... ավելին →

Վարչապետն ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր14.05.2014

Վարչապետն ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:... ավելին →

Հանձնաժողովի նիստում 14.05.2014

Հանձնաժողովի նիստում

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունները, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակների կողմից: Հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց օրինագծին: Հանրային... ավելին →