Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ03.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ բարեկամներ, յուրաքանչյուր տարի այսօրն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր, ինչը ևս մեկ առիթ է անդրադառնալու այդ մասով կատարածին ու հետագա անելիքներին: Ակնհայտ են Երևանը բոլորի համար մատչելի դարձնելու ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող ծրագրերը, որոնք եղել և մնում են մեր առաջնահերթությունների շարքում: Դրանց բոլորի նպատակն, անշուշտ, նաև հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիներին քաղաքային ու հասարակական կյանքին հնարավորին արագ և... ավելին →

Մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ու աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք. Վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները03.12.2016

Մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ու աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք. Վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է... ավելին →

ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի մասնակցությամբ DEMYC-ի կողմից Քրդստան կատարված այցի շրջանակներում քննարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի հարցը02.12.2016

ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի մասնակցությամբ DEMYC-ի կողմից Քրդստան կատարված այցի շրջանակներում քննարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի հարցը

Օրերս Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) ճանաչողա-ուսուցողական այցով եղել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ծրագիրը կրել է «Փեշմերգա. Ազատության և խաղաղության բանակ» խորագիրը: Այցը հյուրընկալվել է DEMYC-ի աֆիլացված անդամ հանդիսացող Քրդստանի ժողովրդավարական երիտասարդական միության (KDYU) կողմից: Նախաձեռնության մասնակիցների թվում է եղել ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, DEMYC փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը: Ծրագրի նպատակն էր բացահայտել... ավելին →

Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը02.12.2016

Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության... ավելին →

Կանանց խորհրդի անդամներն այցելել են հաշմանդամություն ունեցող երեխաներին02.12.2016

Կանանց խորհրդի անդամներն այցելել են հաշմանդամություն ունեցող երեխաներին

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա առիթով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Մալաթիա Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը և խորհրդի անդամները այցելեցին Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հանրապետական կանայք երեխաներին նվիրեցին անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ և... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն02.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի հրավերով այսօր այցելել է ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահի և գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեններ Լեոնիդ Անդրիասյանի և Կարեն Այվազյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ձեռագործ գորգերի արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ... ավելին →