Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական  ֆեդերացիայի պատվիրակությանը28.10.2014

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

 ՀՀԿ կանանց խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 22-24 հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը: Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը ոչ միայն ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքներին, ծրագրերին, այլ հանդիպեցին խորհրդի, Երևանի և մարզերի կանանց խորհրդի նախագահներին և անդամներին: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին 1915... ավելին →

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները28.10.2014

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

 Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները: Կառավարության... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ28.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ

 Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Հարգելի՛ գործընկերներ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Եվ հենց այդ ծրագրերով սահմանված գերակայություններից և ուղղություններից են բխելու 2015 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքի 2014թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները27.10.2014

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքի 2014թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են 2014թ. երրորդ եռամսյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջանների կատարած աշխատանքի գնահատման և վերլուծության արդյունքները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն՝ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Արաբկիր, իսկ երրորդ տեղը Քանաքեռ-Զեյթուն... ավելին →

Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովը27.10.2014

Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացմանը: Այն կազմակերպվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին,... ավելին →

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն27.10.2014

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն

 Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն... ավելին →