Լուրեր

«Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը». Արմե Աշոտյանը՝ իշխանությանը

18.02.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հա, ու ևս մեկ դիտարկում Մյունխենից:
 
Ալիևին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
 
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:
 
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»:

← Վերադառնալ ցուցակին