Լուրեր

Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք30.10.2014

Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության ավանդական վարկանիշը, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին30.10.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

 Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու... ավելին →

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները30.10.2014

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը30.10.2014

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը

 Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85 ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք: ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի... ավելին →

Տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը29.10.2014

Տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը

 Այսօր ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն համատեղ կազմակերպել էին ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովները: Զեկույցներն բազմաբովանդակ էին ու հետաքրքիր: Միջոցառման ժամանակ կուսակցականները ծանոթացան գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և... ավելին →

Երևանի և Ամմանի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր29.10.2014

Երևանի և Ամմանի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ, ստորագրել է Երևանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի փոխանակում... ավելին →