Լուրեր

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական03.11.2014

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական

 Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից... ավելին →

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին03.11.2014

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

 Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ու մարտական ընկերների եւ Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: ավելին →

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում 01.11.2014

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում

 ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «ԽՈՒԹ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք: Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին... ավելին →

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան31.10.2014

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման,... ավելին →

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նորք-Մարաշ տ/կ-ում31.10.2014

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նորք-Մարաշ տ/կ-ում

 Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նորք–Մարաշ տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել նոր կուսակցականների տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Արարողությունից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը31.10.2014

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը

 Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը: ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշել է, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության: Ըստ պարոն Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրական բարեփոխում, այն նաեւ ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում,... ավելին →