Լուրեր

« «Իմ քայլ»-ում պատգամավորների ու ֆեյքերի հեռակառավարման վահանակները խառնել են». Հայկ Մամիջանյան

18.02.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամերիկյան ֆինանսավորմամբ «Ազատության» նախկին լրագրողը, որը այժմ «իզմերից» զուրկ իրեն հայտարարող, բայց իրականում կեղծ լիբերալ արժեհամակարգով կուսակցության կողմից պատգամավոր է՝ դարձել է «ոչմիթիզական» եւ կիսվում է ռուսական հեռուստաալիքներից մեկի տեսանյութով ու Արցախյան Հերոսամարտի մասնակցին անվանում է «թաքուն հող հանձնող»…теперь я видел все…

Ես ուզում եմ հասկանամ ՝ «Իմ քայլ»-ում պատգամավորների ու ֆեյքերի հեռակառավարման վահանակները խառնել են, որ ցածրակարգ մանիպուլյատիվ նյութը դաշտ է նետվում պատգամավորի միջոցով։

Չե՞ք հոգնել համատեքստից կտրված այդ տողը մեջբերելով»:

← Վերադառնալ ցուցակին