Լուրեր

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան31.10.2014

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման,... ավելին →

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նորք-Մարաշ տ/կ-ում31.10.2014

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նորք-Մարաշ տ/կ-ում

 Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նորք–Մարաշ տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել նոր կուսակցականների տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Արարողությունից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը31.10.2014

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը

 Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը: ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշել է, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության: Ըստ պարոն Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրական բարեփոխում, այն նաեւ ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում,... ավելին →

Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք30.10.2014

Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության ավանդական վարկանիշը, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին30.10.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

 Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու... ավելին →

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները30.10.2014

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի... ավելին →