Լուրեր

 Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Աջափնյակ տ/կ կուսակցականներին04.11.2014

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Աջափնյակ տ/կ կուսակցականներին

 Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցած խորհրդի հերթական նիստը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական ընթացիկ հարցեր։ Խորհրդի նիստից առաջ Տարոն Մարգարյանը կուսակցության շարքերը նոր համալրած անձանց հանձնեց անդամատոմսեր։ ավելին →

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում04.11.2014

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում

 Նոյեմբերի 4–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ04.11.2014

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ

 Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց կանանց խորհրդի կատարած աշխատանքները և կանանց գործունեույունը կուսակցության մեջ: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը ՀՀԿ -ում բավական հատկանշանական է, կանանց ներկուսակցական գործունեությունը, մասնակցությունը կուսակցական շինարարության և զարգացման... ավելին →

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական03.11.2014

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական

 Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից... ավելին →

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին03.11.2014

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

 Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ու մարտական ընկերների եւ Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: ավելին →

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում 01.11.2014

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում

 ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «ԽՈՒԹ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք: Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին... ավելին →