Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է25.10.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է

 Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում24.10.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

 Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժի Բանավան 2-րդ և 4-րդ շենքերին հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության աղավնին: Շնորհակալություն հայտնելով բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ24.10.2014

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Իր հերթին Անրի Ռենոն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ... ավելին →

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ նոր կուսակցականներին24.10.2014

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ նոր կուսակցականներին

 Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: ... ավելին →

Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին23.10.2014

Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը23.10.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես... ավելին →