Լուրեր

Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն04.03.2017

Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ է կատարվել... ավելին →

<<Հաճելի է Եխ-ում հանդիպել մարդկանց, ովքեր չեն վախենում իրերը կոչել իրենց անուններով>>. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` ԵԽ-ում ունեցած իր մեկամսյա պրակտիկայի մասին03.03.2017

<<Հաճելի է Եխ-ում հանդիպել մարդկանց, ովքեր չեն վախենում իրերը կոչել իրենց անուններով>>. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` ԵԽ-ում ունեցած իր մեկամսյա պրակտիկայի մասին

 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը ավարտել է իր մեկամսյա պրակտիկան Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունում: ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը ԵԽ ԵԺԿ խմբակցությունում պրակտիկա է անցել Ռոբերտ Շուման հիմնադրամի հրավերով: Պրակտիկայի ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է լիագումար նիստերի, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների նիստերի: ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի գլխավորած պատվիրակությանը03.03.2017

Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա: Գալուստ... ավելին →

Քաղաքապետը ներկա է գտնվել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թ. մրցանակաբաշխությանը»03.03.2017

Քաղաքապետը ներկա է գտնվել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թ. մրցանակաբաշխությանը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակաբաշխության» հանդիսավոր արարողությանը: Կազմակերպիչները նշել են, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ մարտի 3-ին՝ հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն անցկացնելը հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակ ունի: Այն միտված է նաև խթանել հայրենական արտադրության մասնակցությունը ստանդարտացման... ավելին →

Կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները02.03.2017

Կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր... ավելին →

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ02.03.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, կուսակիցներ, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ կուսակցության նախընտրական հիմնադրամում կարող է մուծում կատարել մինչև 500.000 ՀՀ դրամի չափով: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամը բացված է ՀՀ կենտրոնական բանկում, որի հաշվեհամարն է 103007700018: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կարող եք աջակցել` կատարելով Ձեր նվիրատվությունը նշված հաշվեհամարին, ցանկացած բանկից:   ավելին →