Լուրեր

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստ05.05.2017

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին: Կարեն... ավելին →

Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին04.05.2017

Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության մասին։... ավելին →

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները03.05.2017

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը: Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին: Այդ... ավելին →

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին02.05.2017

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: «Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչը... ավելին →

ՀՀկ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսին  01.05.2017

ՀՀկ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսին

Ապրիլի 27-30-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսը, որը կրել է «Վերամիավորելով Եվրոպան» խորագիրը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Կոնգրեսի շրջանակներում քննարկումներ են եղել եվրոպական հանրային դիվանագիտության վերաբերյալ՝ հարաբերությունների զարգացման և... ավելին →

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին29.04.2017

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների,... ավելին →