Լուրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում14.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ:... ավելին →

Կառավարությունում քննարկվում են անտառային ոլորտի բարեփոխումները13.05.2017

Կառավարությունում քննարկվում են անտառային ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին12.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին

Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել... ավելին →

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը12.05.2017

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին12.05.2017

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության ընթացքում նախատեսվող ծրագրերի իրականացման մեջ: Կարեւորելով լատինաամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-պերուական հարաբերությունների... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն11.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել... ավելին →