Լուրեր

Պատերազմը չի ավարտվել. Մարգարիտ Եսայան

02.04.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ապրիլյանի տղերքը, Եղնիկներում ենք, Մռով սարում, պատերազմի հերոսների հետ, 2016-ի ապրիլյանից մի քանի օր էր անցել, տղերքը հաղթել էին, մարտական էին, ուժեղ, հայրենիք ու հող էին պաշտպանել, հպարտ էին, հոգնած, բայց՝ աչալուրջ․․․Տղերք ջան, ձեր ցավը տանեմ․․․
 
Իսկ հերոս զոհերի հիշատակը վառ է, չկասկածեք եւ նրանց պահպանած ու փայփայած հող հայրենին ետ ենք բերելու, չկասկածեք․․Եւ կրկին, Մռովի վրա, Եղնիկներում, զինվորի ջեմով կոնֆետով թեյ ենք խմելու․․․Հավատացեք․․Արյունը չի կարող անհետ կորչել․․․Հերոս տղերքը մեզ չեն ների․․․․․Պատերազմը չի ավարտվել․․․․քանի դեռ թշնամին մեր երկրի շուրջ է եւ մեր երկրի ներսում․․․» ։

← Վերադառնալ ցուցակին