Լուրեր

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը02.06.2017

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը: ... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին02.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը եւ... ավելին →

Կառավարությունը մարզերում խորհրդակցություններ կանցկացնի՝ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների վերաբերյալ01.06.2017

Կառավարությունը մարզերում խորհրդակցություններ կանցկացնի՝ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ, մեր կողմից արձանագրվել է համայնքների և մարզերի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին31.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երրորդ անգամ մայրաքաղաքում անց է կացվում շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը: Երևանի հ. 171 հիմնական դպրոցում հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Կարեն Ասրյանի... ավելին →

Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը31.05.2017

Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում... ավելին →

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը31.05.2017

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված եւ լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները... ավելին →