Լուրեր

Երևանի 2-րդ գումարման ավագանին ավարտել է աշխատանքը30.05.2017

Երևանի 2-րդ գումարման ավագանին ավարտել է աշխատանքը

Երևանի ավագանու 2-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստի օրակարգը սպառելուց հետո Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը համառոտ ներկայացրել է Երևանի 2-րդ գումարման ավագանու գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, 2013-2017 թվականների ընթացքում գումարվել է ավագանու 52 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 743 որոշում, որից 722-ը կատարվել է, 21-ն ընթացքի մեջ է: Նաև նշվել է, որ այս տարիների ընթացքում ավագանու անդամների, խմբակցությունների և հանձնաժողովների կողմից Երևանի... ավելին →

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին30.05.2017

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում... ավելին →

Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում29.05.2017

Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: «Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու... ավելին →

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին29.05.2017

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին: Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին29.05.2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ... ավելին →

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին27.05.2017

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ... ավելին →