Լուրեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս21.06.2017

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, տիկնայք և պարոնայք, Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար: Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից, և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները: Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք: Ունենք նաև ապագայի հստակ... ավելին →

ՀՀԿ Կոտայքի ՏԿ-ն մասնակցել է «Ջերմուկ -2017» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին21.06.2017

ՀՀԿ Կոտայքի ՏԿ-ն մասնակցել է «Ջերմուկ -2017» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին

ՀՀ-ում մեկնարկած ««Ջերմուկ -2017»» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպությունը՝ ի դեմս տ/կ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի: Հանդիսանալով Կոտայքի մարզային շախմատի ֆեդերացիայի նախագահ Արամ Հարությունյանը մեծ աշխատանք է կատարել մարզում շախմատի զարգացման, մարզային դպրոցի ստեղծման, դպրոցի շենքի, վերանորոգման, կահավորման առումով: Արամ Հարությունյանը կֆինանսավորի... ավելին →

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր20.06.2017

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին20.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող... ավելին →

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները19.06.2017

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները

Հունիսի 17-ին՝ մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 100 ՀՀԿ-ական երիտասարդ մասնակցեց դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը: Երիտասարդները Սպիտակավոր մեկնեցին խորհրդանշական վայրից՝ Երևանում Նժդեհի հուշարձանի մոտից։ Նշենք, որ Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվել և 1987 թվականի հունիսի 17-ին գաղտնի ամփոփվել... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ19.06.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալյա Սերգունինայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ նկատելով, որ անհրաժեշտ է այն էլ ավելի ընդլայնել: Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր... ավելին →