Լուրեր

Կա միայն տարածք, որը կարել է ավերել, ծախել ու թալանել. Կարեն Ավագյան

28.03.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենասիրությունը սկսվում է տնից, ծնողից ու երեխայից։ Բոլորս լսել ենք այս արտահայտությունը, շատերս այն ընկալել որպես բառակույտ։

Բայց այն ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում, լավագույն ապացույցն է նրա, որ երկիրը սկսում են սիրել սեփական տնից ու ծնողից։
 
Ադրբեջանաթուրքական փողերով երկիրը զավթածները  բացեիբաց հայտարարում են՝ վերանայում են մեր թշնամիների հանդեպ վերաբերմունքը։ Ասել է թե կվերանայեն հայոց պահանջատիրությունը, հայոց ցեղասպանությունը։ Վերանայելու են մեր վերաբերմունքը մեր սրբադասված նահատակների հանդեպ ու մեր ազգային իղձերը։
 
Այս բարբաջանքը մի բանի մասին է, որ չեն սիրել ծնողին, դատի են տվել ծնողին, հանուն փողի ծախել են ծնողի տունն ու գերեզմանը,ծնողների երազանքը։ Սրանց դեպքում ամեն ինչ տրամաբանական է։ Զարմանալու առիթ չկա։ 
Չկա սեր հանուն սեփական տունը, ծնողը, երեխան, ուրեմն չկա հայրենիք, հող, ազգային երազանք։ 
 
Կա միայն տարածք, որը կարել է ավերել, ծախել ու թալանել։
 
Հ.Գ. Հայրենի հողում հայրենիք սիրողներն ավելի շատ են, քան ծնող ծախողները։ Դրա համար մենք պահելու ենք հայրենիքը»։

← Վերադառնալ ցուցակին